Վաղվանից Բորիս Գրեբենշչիկովի բանաստեղծությունները հասանելի կլինեն հայերենով

Վաղվանից Բորիս Գրեբենշչիկովի բանաստեղծությունները հասանելի կլինեն հայերենով

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ին «Բյուրոկրատ» գրախանութում կկայանա ռոք երաժիշտ, լեգենդար «Ակվարիում» խմբի մենակատար Բորիս Գրեբենշիկովի հայերեն լեզվով թարգմանված բանաստեղծությունների գրքի շնորհանդեսը: Հայերենը դարձել է առաջին օտար լեզուն, որով թարգմանվել են երաժշտի բանաստեղծությունները:

Ինչպես Երևանում մամլո ասուլիսում հայտնել է Գրեբենշչիկովը, իր բանաստեղծությունների թարգմանությունը մեծ անակնալ է եղել նրա համար:

Երաժշտի բանաստեղծությունները թարգմանվել են Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի աջակցությամբ: «Բորիս Գրեբենշչիկովի գրքի շնորհանդեսը և «Ակվարիում» խմբի համերգը նվեր են Հայաստանին»,- նշել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ղեկավար Կարեն Մկրտչյանը:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---