Սամվել Տեր-Սահակյանը շախմատի ԱԱ վերջին տուրից առաջ զբաղեցնում է առաջին տեղը![]() 30 հոկտեմբերի 2010 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Հունական Պորտո Կարաս քաղաքում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնության ավարտին մնացել է մեկ տուր: 6 տարիքային կարգերում Հայաստանը ներկայացնում են 19 շախմատիստներ: Առաջնությունն ավարտվելու է հոկտեմբերի 30-ին: Հայ շախմատիստների շարքում ամենահաջողը ելույթ է ունենում Սամվել Տեր-Սահակյանը մինչև 18 տարեկանների խմբում: Նա գլխավորում է մրցաշարային աղյուսակը` 10 տուրերում հավաքելով 8.5 միավոր և մոտ է աշխարհի չեմպիոնի կոչմանը: Նույնքան միավոր ունի Զիերկ Ստևենը (ԱՄՆ), որը երկրորդ տեղում է: Վերջին 11-րդ տուրում Տեր-Սահակյանի մրցակիցը կլինի Ալեքսանդր Շիմանովը (Ռուսաստան), իսկ ամերիկացի շախմատիստը կմրցի Վասիֆ Դուրաբեյլիի հետ (Ադրբեջան): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |