McKinsey & Co.-ի ղեկավար. Հայաստանը պետք է դառնա տարածաշրջանում զարգացման փարոս30 հոկտեմբերի 2010 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը մրցունակության մակարդակով աշխարհում 97-րդ տեղում է Գլոբալ մրցունակության ֆորումի գնահատականով, բայց միաժամանակ երկիրը փորձում է բարելավել իր դիրքերը, և նա բավական որակյալ մասնագետներ ունի այլ երկրների համեմատ: Այդ մասին Երևանում Հայաստանի Ազգային մրցունակություն հիմնադրամի երկրորդ համաժողովի ընթացքում ասել է McKinsey&Company խորհրդատվական ընկերության գլոբալ գրասենյակի տնօրեն Դոմինիկ Բարտոնը: «Եթե մենք ցանկանում ենք, որ Հայաստանը տարբերվի տարածաշրջանի այլ երկրներից, ապա նա պետք է բարձրացնի մրցունակությունը և նվազեցնի երկրում կոռուպցիայի մակարդակը»- ասել է նա: «Հայաստանը ռազմավարական առումով կարևոր աշխարհագրական դիրք ունի և նա պետք է դառնա տարածաշրջանում զարգացման փարոս: Եթե տարածաշրջանում կենտրոնակայաններ ստեղծելու հնարավորություն առաջանար, ես այն կհիմնեի հենց Հայաստանում, որովհետև մարդիկ այստեղ ողջամիտ են, տրամաբանական իրենց գործողություններում: Դուք պետք է այնպես անեք, որ 50 կետով որակապես տարբերվեք ձեր հարևաններից, այլապես կկազմեք տարածաշրջանի մոխրագույն քարտեզի մասը»,- ավելացրել է Բարտոնը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |