Ստամբուլի Թաքսիմ հրապարակում ոստիկանական պահակակետ է պայթեցվել31 հոկտեմբերի 2010 - 18:31 AMT PanARMENIAN.Net - Ստամբուլի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի արդյունքում վիրավորվածների թիվը հասել է 22 հոգու, որոնց թվում` 12 պատահական անցորդներ և 10 ոստիկանության աշխատակիցներ: Հաղորդվում է, որ երկու տուժած ոստիկաններ հիվանդանոց են տեղափոխվել ծանր վիճակում: Ավելի վաղ հաղորդվում էր, որ վիրավորվել են 15 հոգի: Ճշտված տվյալներով, Թաքսիմ հրապարակում պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 31-ի առավոտյան: Պայթյունի ալիքը կոտրել է մոտակայքում գտնվող խանութների ու սրճարանների ապակիները: Ստամբուլի ոստիկանության պետի խոսքով, հարձակման օբյեկտը ոստիկանական պահակակետն էր Թաքսիմ հրապարակում` Անկախության հուշարձանի մոտ, հաղորդում է թուրքական CNN-Turk հեռուստաալիքը: Ոստիկանության սպան հաղորդել է նաև, որ արդեն գտնվել է ահաբեկիչ-մահապարտի մարմինը և այն պայթուցիկ սարքի դրվագները, որը նա գործարկել էր: Ներկա պահին հրապարակը օղակված է և փակ է ավտոտրանսպորտի երթևեկության համար: Քաղաքում անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկվել: Պատահարի հետաքննությունը շարունակվում է: Օպերացիային մասնակցում են 6 ոստիկանական ուղղաթիռներ, հաղորդում է RBC-ն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |