ՄՀՄՊԻ հայկական միության ուսանողները 9 մեդալ նվաճեցին ինստիտուտի օլիմպիական խաղերում![]() PanARMENIAN.Net - Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում (ՄՀՄՊԻ) հոկտեմբերի 25-29-ը տեղի են ունեցել օլիմպիական խաղեր: Սպորտային մրցումներին մասնակցել են ավելի քան 35 պետությունների ներկայացուցիչներ: Ներկայացված մարզական դիսցիպլիններում ընդհանուր թիմային հաշվարկով առաջին տեղը զբաղեցրել են ՄՀՄՊԻ Հայկական միության ուսանողները` նվաճելով 6 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալներ: Ջրային մարզաձևերում հայ լողորդները 5 հնարավորից նվաճել են 3 ոսկե մեդալներ: Պարանի ձգման մրցումներում երրորդ տեղի համար պայքարում հայկական հավաքականը պարտության է մատնել Ադրբեջանին և զբաղեցրել երրորդ տեղը: Ուսանողների հաջողությունը նկատվել է միջազգային համագործակցության և հասարակական կապերի պրոռեկտոր Սիլանտևի կողմից, որը գավաթը հանձնել է միության նախագահ Հենրի Սարդարյանին և Հայկական միության օլիմպիական կոմիտեի ղեկավար Սերգեյ Անթալյանին: Հենրի Սարդարյանը հայտարարել է. «Այս մրցաշարը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայերը հաղթողների ազգ են, մենք պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի հայկական եռագույնն ամենուր և միշտ ասոցացվի մեծ ձեռքբերումների և հաջողությունների հետ»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |