ՀԿԵՈւ-ն անցնում է միջազգային ֆինանսական չափանիշների 1 նոյեմբերի 2010 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 6-ը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի աշխատակիցները կմասնակցեն հաշվապահական դասընթացների, որոնք կազմակերպում է «ԲԴՈ Յունիկոն» միջազգային աուդիտորախորհրդատվական խումբը: «Դասընթացների նպատակն է որակավորման բարձրացումը, ինչպես նաև ընկերության աշխատակիցների որակավորման համապատասխանեցումը միջազգային չափանիշներին»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Քանի որ Հայաստանն անցնում է ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշների, ՀԿԵՈւ ղեկավարությունը որոշել է համապատասխանեցնել հաշվապահությունը միջազգային պահանջներին: Արդեն պատրաստվել և ներդրվում է ֆինանսական հաշվետվության միջազգային չափանիշներին համապատասխանող հաշվապահական հաշվառման ծրագիրը: «ՀԿԵՈւ» ՓԲԸ-ն մտադիր է ավարտել 2010 ֆինանսական տարին արդեն միջազգային ֆինանսական չափանիշները հաշվի առնելով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |