Հայկական համայնքի թեկնածուները ներկայացված են ԱՄՆ բոլոր նահանգներում![]() ![]() PanARMENIAN.Net - ԱՄՆ հայկական համայնքը նոյեմբերի 2-ի միջանկյալ ընտրություններում պաշտպանում է Ներկայացուցիչների պալատի, ԱՄՆ Սենատի և Գերագույն դատարանի անդամների և նահանգապետերի պաշտոնների 160 թեկնածուների: Ավանդաբար հայկական համայնքն ուժեղ է Կալիֆորնիայում, Նևադայում, ԱՄՆ արևելքում: Թեկնածուների թվում են` Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Հայաստանի աջակցության խմբի անդամներ Ֆրենք Փալոունը և Մարկ Քիրքը, Պալատի խոսնակ Նենսի Փելոսին և դեմոկրատական մեծամասնության առաջնորդ Հարրի Ռեյդը, սենատորներ Բարբարա Բոքսերը, Ռոբերտ Մենենդեզը, Սեմ Բրաունսվիքը: Ինչպես նշել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը, ԱՄՆ հայերը ելնում են ոչ թե կուսակցական պատկանելությունից, այլ նրանից, թե որքանով թեկնածուն կպաշտպանի հայ համայնքի և ողջ հայության շահերը: Կալիֆորնիայի հայ համայնքը նահանգապետի պաշտոնում պաշտպանում է Ջերի Բրաունին նահանգապետի պաշտոնից հեռացող Առնոլդ Շվարցենեգերի փոխարեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |