Փիրուզ Սարգսյան. Հայաստանում բարձրանում է ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեության մասին տեղեկացվածության մակարդակը![]() 2 նոյեմբերի 2010 - 13:14 AMT PanARMENIAN.Net - Ընթացիկ տարվա 10 ամիսների արդյունքում Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի ստացված բողոքների թիվն ավելացել է 120 տոկոսով` կազմելով 527 հատ 2009-ի 378-ի փոխարեն: Այդ մասին Երևանում հաղորդել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը: Նա հատկապես ընդգծել է այն փաստը, որ գրասենյակի հիմնումից ի վեր զգալիորեն բարձրացել է քաղաքացիների իրազեկման մակարդակը, որոնք նպատակաուղղված դիմում են ֆինանսական հաշտարարի գրասենյակ: Նա հաղորդել է, որ հաճախորդների օգտին լուծվել է գրասենյակի ստացած բողոքների 55 տոկոսը, ֆինանսական կազմակերպության կողմից պատճառված վնասի համար ամենամեծ փոխհատուցումը կազմել է 5.1 մլն դրամ, իսկ ամենափոքրը` 1000 դրամ: Ներկայացնելով գրասենյակի գործունեության վիճակագրությունը` Փիրուզ Սարգսյանը նշել է, որ բողոքների մեծ մասը բաժին է ընկնում բանկային հատվածին, իսկ ահա երկրորդ տեղում գրավատներն են, այլ ոչ թե ապահովագրական ընկերությունները, որոնք 2009-ին երկրորդ տեղում էին: Դրա հետ կապված նա պարզաբանել է, որ ավելացել է գրավատների նկատմամբ բողոքների թիվը, որոնք առանց հաճախորդի իմացության վաճառում են գրավադրված թանկարժեք իրերը:
![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |