Փիրուզ Սարգսյան. Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարը հավակնում է ԵՄ հաշտարարների համակարգում դիտորդի կարգավիճակին

Փիրուզ Սարգսյան. Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարը հավակնում է ԵՄ հաշտարարների համակարգում դիտորդի կարգավիճակին

PanARMENIAN.Net - Ռուսական բանկերի ասոցիացիայի նախագահ Գարեգին Թոսունյանն ընթացիկ տարվա օգոստոսին այցելել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակ` նպատակ ունենալով ծանոթանալ նրա գործունեության հետ, հոկտեմբերի 2-ին Երևանում մամլո ասուլիսում հաղորդել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը: Նրա խոսքերով, նախագահին ներկայացվել է Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակի գործունեությունը: «Մեկ ամիս անց մենք իմացել ենք, որ Ռուսաստանում նույնպես ստեղծվել է ֆինանսական հաշտարարի գրասենյակ»,- ասել է Փիրուզ Սարգսյանը:

Ավելին, Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գործունեությամբ հետաքրքրված են ԱՊՀ երկրները, այդ թվում` Ուկրաինան, որտեղ գործում է սպառողների իրավունքների պաշտպանության կառույց, որը հրավիրել է հայ գործընկերներին մասնակցելու Ուկրաիանում կայանալիք համաժողովին:

Անդրադառնալով միջազգային համագործակցությանը` Փ. Սարգսյանը նշել է, որ ֆինանսական հաշտարարի գործունեության զարգացման և միջազգային փորձի ուսումնասիրման շրջանակներում Հայաստանը համագործակցում է Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Նիդերլանդների հետ և 2009-ից ֆինանսական հաշտարարների միջազգային ցանցի անդամ է: «Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ Հայաստանը հայտ կներկայացնի ԵՄ համապատասխան կառույցին, ինչը թույլ կտա որպես դիտորդ մասնակցել ԵՄ անդամ-երկրների օմբուդսմենների համակարգին: Անցյալ տարի Հայաստանը եվրոպական կողմի հրավերով Պրահայում մասնակցել է ԵՄ ֆինասնական համակարգի հաշտարարների ժողովին»,- ասել է նա:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---