Կարեն Բեքարյան. Աստրախանի հռչակագրի ստորագրումը չի հակասում Հայաստանի ազգային շահերին![]() 2 նոյեմբերի 2010 - 15:58 AMT PanARMENIAN.Net - Աստրախանի հռչակագրի ստորագրումը չի հակասում Հայաստանի ազգային շահերին, քանի որ Երևանը շահագրգռված էր մեղմացնել լարվածությունը շփման գծում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Բեքարյանը: «Ընդհանուր առմամբ ես դրական եմ գնահատում Աստրախանի հռչակագրի ստորագրումը, քանի որ այն հղում է անում Մայնդորֆի հռչակագրին, որտեղ ասվում է փոխգործակցության մեխանիզմների ապահովման անհրաժեշտության մասին: Միակ բացասական փաստարկը կարելի է համարել այն, որ հռչակագրի տակ բացակայում է Արցախի Հանրապետության պաշտոնական ներկայացուցչի ստորագրությունը»,-ասել է փորձագետը: Ըստ նրա, Վաշինգտոնի ու Բրյուսելի արձագանքը այդ հռչակագրի ստորագրմանը վկայում է այն մասին, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների միջև գոյություն ունեն որոշակի պայմանավորավծություններ ու հավասարակշռություն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |