Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ![]() 2 նոյեմբերի 2010 - 17:59 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, որտեղ քննարկվել են շրջաններում առկա սոցիալ-տնտեսական իրավիճակի եւ 2011 թվականի պետական բյուջեի ձեւավորման հետ կապված խնդիրներ: Երկրի ղեկավարը նշել է, որ շրջանների զարգացումը հանրապետության սոցիալ-տնտեսական առաջընթացի հիմքն է, եւ այս առումով ընդգծել է շրջվարչակազմերի ակտիվ մասնակցությունը բյուջեի ձեւավորման գործում: Բակո Սահակյանի խոսքով` բյուջեով նախատեսվող ծրագրերը պետք է լինեն իրատեսական եւ արտացոլեն ինչպես շրջանի, այնպես էլ հանրապետության զարգացման գլխավոր ուղղությունները: Ինչպես հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, խորհրդակցությանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |