Ջոն Սլոանը մեծ ներուժ է տեսնում հայ-կանադական առևտրատնտեսական հարաբերությունների դինամիկ զարգացման մեջ![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 2-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանն ընդունել է Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Ջոն Սլոանին (նստավայրը` Մոսկվա): Ներսես Երիցյանը շնորհավորել է դեսպանին` Հայաստանում դիվանագիտական առաքելությունը սկսելու կապակցությամբ և մաղթել արդյունավետ աշխատանքային գործունեություն: Զրույցի ընթացքում էկոնոմիկայի նախարարը դեսպանին ներկայացրել է այն ոլորտները, որտեղ հայ-կանադական համագործակցությունն առավել արդյունավետ և հեռանկարային կարող է լինել`շեշտելով մասնավորապես ծառայությունների ոլորտը, զբոսաշրջությունն ու առողջապահությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, հանքարդյունաբերությունը, ոսկերչությունն ու ադամանդագործությունը: Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել և խթանել երկկողմ առևտրային հարաբերությունները: Ներսես Երիցյանը նաև տեղեկացրել է, որ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացման խորացման և արտահանմանն ուղղված ընկերությունների գործունեության խթանման առումով: Դեսպան Սլոանն իր հերթին վստահեցրել է, որ իր գործունեությամբ կնպաստի հայ-կանադական առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանը, քանի որ համարում է, որ մեծ ներուժ կա` դրանք ավելի դինամիկ զարգացնելու համար: Հանդիպման ավարտին զրուցակիցները համաձայնեցին համագործակցել կոնկրետ ծրագրերի շրջանակում և հաջողված պատմություններ արձանագրելով` խթանել հայ-կանադական հետագա տնտեսական կապերը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |