«ԱրմենՏել» ընկերությունը կրկնապատկել է «Hi Line 2048» սակագնային պլանի ելքային կապուղու թողունակությունը![]() 3 նոյեմբերի 2010 - 14:00 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Hi Line 2048» անսահմանափակ սակագնային պլանի բաժանորդների համար ելքային կապուղու թողունակության կրկնապատկման մասին: «Hi Line Բազային 2048» և «Hi Line Նախընտրելի 2048» սակագնային պլաններում ելքային կապուղու թողունակության ավտոմատ բարձրացումը 512 Կբիտ/վ-ից մինչև 1024 Կբիտ/վ իրականացվում է առանց որևէ լրացուցիչ վճարի, փուլային սկզբունքով: «Hi Line ծառայության նկատմամբ աճող պահանջարկը բավարարելու նպատակով մենք հետևողականորեն զարգացնում ենք մեր ենթակառուցվածքն և ավելացնում արտաքին մայրուղիների թիվը: Կատարած աշխատանքը թույլ է տալիս ընդլայնել ծառայության աշխարհագրությունը, կրկնապատկել բաժանորդային կապուղիների թողունակությունը, զուգահեռաբար ստեղծելով հիմք նոր ունիվերսալ առաջարկների համար», - ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Hi Line ծառայությունը հիմնված է ADSL տեխնոլոգիայի վրա, որն ապահովում է արագ ինտերնետ-հասանելիություն ամրակցված հեռախոսալարի միջոցով` թողնելով այն ազատ հեռախոսազանգերի համար: «ԱրմենՏել» ՓԲԸ-ն Hi Line ծառայությունը տրամադրում է 2007 թվականից: Ներկայում ծառայությունը հասանելի է Հայաստանի 38 քաղաքում, հաղորդում է «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |