Աշխարհի ամենաերկար «Տաթևի թևեր» ճոպանուղին անցնում է ձմեռային ռեժիմի![]() 3 նոյեմբերի 2010 - 15:05 AMT PanARMENIAN.Net - Հաշվի առնելով եղանակային փոփոխությունները` շվեդ-ավստրիական Garaventa Doppelmayer Group ընկերության աշխատակիցները, որ ներկայումս «Տաթևի թևեր» ճոպանուղու վրա են աշխատում, հայտարարել են ճոպանուղու աշխատանքների քառօրյա դադարի մասին: «Ճոպանուղին չի գործելու մինչև շաբաթ, ինչը պայմանավորված է դրա ձմեռային ռեժիմին անցնելու անհրաժեշտությամբ: Այս աշխատանքներն իրականացվում են` համաձայն ժամանակացույցի: Ընդհանուր առմամբ սարքավորումները գտնվում են աշխատանքային վիճակում, և նշված աշխատանքներն անհրաժեշտ է կատարել տարեկան երկու անգամ` ձմեռային և ամառային աշխատանքային ռեժիմներին անցնելու դեպքում»,-հայտնել է «Տաթևի թևեր» ճոպանուղու կառավարիչ Տիգրան Ղազարյանը: Նշենք, որ «Տաթևի թևեր» ճոպանուղին պաշտոնապես գործարկվել է հոկտմբերի 16-ին: Այն ձգվում է Որոտանի կիրճի վրայով 5.7 կմ: Օդային անցուղին կամրջում է Սյունիքի մարզի Հալիձոր և Տաթև գյուղերը, ուղևորության տևողությունը մոտ 11 րոպե է: Հոկտմեբերի 23-ին ճոպանուղին պաշտոնապես ստացավ Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքից հավաստագիր, որ այն ամենաերկար հետադարձելի ուղևորատար ճոպանուղին է աշխարհում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |