ՄԱԷ-ի պատվիրակությունը կծանոթանա Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերին![]() ![]() PanARMENIAN.Net - Երևանում ընթացող առաջին հայ-արաբական գործարար համաժողովը երկու երկրների կառավարությունների ջանքերի արդյունքն է և արդեն պայմանավորվածություն կա, որ այն տևական կլինի: Այդ մասին նոյեմբերի 3-ին լրագրողներին է հայտնել Հայկական զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը: Այդ մասին, ըստ նրա, վկայում է նաև ՄԱԷ ներկայացուցչական պատվիրակությունը, որը գլխավորում է ՄԱԷ արտաքին առևտրի նախարար Շեյխա Լուբնա ալ Քասիմին: Միացյալ Արաբական Էմիրությունների պատվիրակությունը կծանոթանա Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային նախագծերին, այդ թվում Իրան-Հայաստան երկաթուղու, Ջերմուկը զբոսաշրջության կենտրոնի վերածելու, միջուկային բժշկության ու էներգետիկայի ոլորտում նախատեսվող նախագծերին: Ինչպես ասել է Հարությունյանը ՄԱԷ-ն առաջարկում է ընդլայնել Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալները՝ ներկայացնելով հայկական ընկերություններին այդ երկրի ազատ առևտրական գոտիներում: Հայ-արաբական գործարար համաժողովի շրջանակներում փոխըմբռնման հուշագիր ստորագրվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՄԱԷ արտաքին առևտրի նախարարության միջև: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |