ՀՀ վարչապետը ցավակցական ուղերձ է հղել Վիկտոր Չեռնոմիրդինի մահվան կապակցությամբ![]() 3 նոյեմբերի 2010 - 17:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Վիկտոր Չեռնոմիրդինի մահվան կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես ասված է. «Խոր ցավով տեղեկացա ականավոր պետական և քաղաքական գործիչ, Ռուսաստանի Դաշնության նախկին վարչապետ Վիկտոր Չեռնոմիրդինի մահվան մասին։ Մեծ է Վիկտոր Ստեփանի Չեռնոմիրդինի ներդրումը մեր երկրում էներգետիկ ենթակառուցվածքի կայացման ու զարգացման, 1988թ. ավերիչ երկրաշարժի հետևանքների վերացման և աղետի գոտու վերականգնման, ինչպես նաև հայ-ռուսական տնտեսական համագործակցության զարգացման գործում։ Նրա շնորհակալ աշխատանքի շնորհիվ են ամրապնդվել այսօր էլ ակտիվորեն առաջադիմող երկկողմ տնտեսական հարաբերությունների հիմքերը։ Հայաստանի կառավարության և իմ անունից ցավակցում եմ Վիկտոր Չեռնոմիրդինի ընտանիքին, հարազատներին և գործընկերներին», հաղորդում է կառավարության մամլո ծառայությունը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |