Ախալցիխեի հայկական եկեղեցին վրացական զավթողական քաղաքականության հերթական թիրախն է

Ախալցիխեի հայկական եկեղեցին վրացական զավթողական քաղաքականության հերթական թիրախն է

PanARMENIAN.Net - Վրաստանում շարունակվում է հայկական եկեղեցիների յուրացումը: Ինչպես Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության (RAA) երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը, այժմ վրացական կողմը որոշել է վրացի կաթոլիկներին հանձնել Ախալցիխեի հայկական Երևման Սուրբ Խաչ եկեղեցին և այն Վրաստանի կաթոլիկության կենտրոնի վերածել:

Ինչպես նշեց հայկական ճարտարապետության մասնագետը, վրացական իշխանությունները հայկական եկեղեցու հանդեպ սկսել էին պահանջներ ներկայացնել դեռևս անցյալ տարվանից, բայց միայն վերջերս են ցանկապատել եկեղեցին, որպեսզի այնտեղ շինարարական աշխատանքներ սկսեն:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---