Հայաստանի Պետեկամուտների կոմիտեն գերազանցում է հարկային և մաքսային եկամուտների հավաքման նախատեսված ցուցանիշը

PanARMENIAN.Net - 2010-ի 9 ամիսների ընթացքում հարկային և մաքսային վճարումները կազմել են 531 մլրդ դրամ: Այդ մասին նոյեմբերի 3-ին լրագրողներին հայտնել է Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Միաժամանակ նա նշել է, որ հավաքված գումարը 46 մլրդ դրամով գերազանցում է նախատեսված ցուցանիշը և 80 մլրդ դրամով ավելի է 2009-ի նույն շրջանի ցուցանիշից, իսկ 2008-ի ցուցանիշից ավելի է 3.5 մլրդ դրամով:

Գագիկ Խաչատրյանի խոսքերով, 10 ամիսների ընթացքում հավաքվել է 581 մլրդ դրամ, ինչը 38 մլրդ դրամով ավելի է նախատեսված ցուցանիշից և 70 մլրդ դրամով ավելի՝ 2009-ի համեմատ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---