Հայաստանի արտգործնախարարն ընդունեց ԱՄԷ-ի արտաքին առևտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա ալ-Կասիմիին![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԱՄԷ-ի արտաքին առևտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա ալ-Կասիմիին: Ողջունելով հյուրին` Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը կարևորում է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ համակողմանի համագործակցության հետագա զարգացումը և հույս հայտնեց, որ արտաքին առևտրի նախարարի պարբերական այցելությունները Հայաստան, այսօր մեկնարկած հայ-էմիրաթական ներակայցուցչական գործարար համաժողովը նոր թափ կհաղորդեն երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման, ներդրումային դաշտի ընդլայնման համար: Էդվարդ Նալբանդյանն ասաց նաև, որ Երևանում ԱՄԵ դիվանագիտական ներկայացուցչության հիմնումը լուրջ խթան կհաղորդի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը: Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, անշարժ գույքի, գյուղատնտեսության, դեղագործության, վերականգնվող էներգետիկայի, կրթության, գիտության և այլ բնագավառներում փոխգործակցության զարգացմանը և պատրաստ է այդ ոլորտներում էմիրաթական ներդրողների համար անհրաժեշտ պայմաններ ստեղծել: ԱՄԷ արտաքին առևտրի նախարարը շնորհակալություն հայտնեով ընդունելության, գործարար համաժողովի կազմակերպան հարցում ցուցաբերած աջակցության համար և փոխանցեց ԱՄԷ ԱԳ նախարար Աբդալլահ բին Զայեդ ալ Նահայանի ողջյուններն ու բարեմաղթանքները: Շեյխա Լուբնա ալ-Կասիմի ներկայացնելով գործարար համաժողովի ընթացքում տեղի ունեցած քննարկումները`ընդգծեց, որ միջոցառմանը մասնակցող 40 էմիրաթցի գործարարները հետաքրքրված են հայաստանցի գործընկերների հետ կապերի հաստատումով, ինչը դրական ազդեցություն կունենա առևտրատնտեսական համագործակցության զարգացման համար: Հանդիպմանը քննարկվեցին հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի առաջին նիստի գումարմանն առնչվող հարցեր, հաղորդոըմ է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |