Թուրքիան վճռական է տրամադրված ՍԾՏՀ երկրների հետ բարձր մակարդակի հարաբերություններ հաստատելու հարցում

Թուրքիան վճռական է տրամադրված ՍԾՏՀ երկրների հետ բարձր մակարդակի հարաբերություններ հաստատելու հարցում

PanARMENIAN.Net - Անկարան մեծ կարևորություն է տալիս սևծովյան տարածաշրջանին և արտաքին քաղաքականության մեջ «զրո խնդիրներ հարևանների հետ» ռազմավարությանը: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ, պետնախարար Բյուլենթ Արինջը` ելույթ ունենալով Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) խորհրդարանական վեհաժողովի 36-րդ նստաշրջանում: Նրա խոսքերով, Թուրքիան վճռական է տրամադրված ՍԾՏՀ երկրների հետ բարձր մակարդակի հարաբերություններ հաստատելու հարցում:

«Շարունակվում են Թուրքիայի հարևանի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանակցությունները: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը տարածաշրջանում կհանգեցնի խաղաղության և կայունության»,- ասել է Արինջը, գրում է թուրքական Zaman թերթը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---