ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ «ՀՀ–Սփյուռք երկխոսության ռազմավարական ուղենիշերը» խորագրով մշակմանը նվիրված փորձագիտական քննարկում![]() 3 նոյեմբերի 2010 - 20:40 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ ՀՀ ՊՆ Դ. Կանայանի անվան ԱՌՀԻ-ի վերլուծական կենտրոնի` «ՀՀ–Սփյուռք երկխոսության ռազմավարական ուղենիշերը» խորագրով մշակմանը նվիրված փորձագիտական քննարկում: Քննարկմանը մասնակցում էին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության, սփյուռքի նախարարությունների, գիտությունների ազգային ակեդեմիայի ներկայացուցիչներ և այլք: Ողջունելով ներկաներին և կարևորելով երկրի անվտանգության խնդիրներին օժանդակող նման նախաձեռնությունը` պաշտպանության նախարարը նշեց, որ ԱՌՀԻ-ին իր առջև դրված խնդիրներն իրականացնում է պատշաճ մակարդակով: Սեյրան Օհանյանը անդրադարձավ նաև պաշտպանության և սփյուռքի նախարարությունների համատեղ իրականացրած բազմաթիվ ծրագրերին: «ՀՀ–Սփյուռք երկխոսության ռազմավարական ուղենիշերը» խորագրով մշակման մեջ ներառված են Հայաստան-Սփյուռք կապի կազմակերպման և զարգացման, անվտանգության խնդիրների լուծման գործում Սփյուռքի ներուժի օգտագործման խնդիրները, այլ հարցեր: Ուղենիշների մշակման գործում իրենց ներդրումն են ունեցել Հայաստանի և Սփյուռքի մի շարք փորձագետներ: Փորձ է արվել ԱՄՆ-ի հայկական լոբբիստական կազմակերպությունների գործունեության վերլուծության հիման վրա մշակել Սփյուռքի համախմբման, հայաստանակենտրոն զարգացման և Սփյուռքի նկատմամբ Հայաստանի քաղաքականության համակարգման ուղենիշները, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |