Արմեն Գևորգյանը ծանոթացավ Նոյեմբերյանի պոմպակայանի վերականգնման աշխատանքների ընթացքին![]() 3 նոյեմբերի 2010 - 21:08 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը նոյեմբերի 3-ին ծանոթացավ Տավուշի մարզի Նոյեմբերյանի պոմպակայանի վերականգնման աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին ուղեկցում էին մարզպետ Արմեն Ղուլարյանը, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Փոխվարչապետին ներկայացվեց շինարարության ընթացքը, նշվեց, որ աշխատանքներն ընթանում են համաձայն ժամանակացույցի, արդեն իրականացվել է դրանց մոտ 40 տոկոսը: Նախատեսվում է, որ պոմպակայանի վերականգնման և վերազինման աշխատանքները կավարտվեն 2011թ. մարտին, և այն կունենա շուրջ 3000 հա տարածք ոռոգելու հզորություն: «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ»-ի ծրագրերի շրջանակում վերականգնվող այս պոմպակայանի համար ներդրումների ընդհանուր ծավալը 3 մլն դոլար է: Արմեն Գևորգյանը մեկ անգամ ևս նշեց, որ ՀՀ կառավարությունը շարունակելու է հետևողական ուշադրությունը մարզերում ՀՄՀ կողմից իրականացվող ծրագրերի նկատմամբ և հորդորեց աշխատանքներն իրականացնել որակով ու նախատեսված ժամկետներում, հաղորդում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |