ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց Դոմինիկ Թիլմանին 3 նոյեմբերի 2010 - 21:40 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 3-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Բելգիայի Թագավորության սենատոր, տիկին Դոմինիկ Թիլմանին: Տիկին Թիլմանը Սեյրան Օհանյանին ներկայացրեց իր նախաձեռնած «Խաղաղություն կանանց միջոցով» ծրագիրը, որի նպատակն է նպաստել Հարավային Կովկասում խաղաղության կառուցման գործընթացում կանանց դերի մեծացմանը: Ծրագրի առաջին և երկրորդ փուլերը տեղի են ունեցել Բրյուսելում և Թիֆլիսում, իսկ հաջորդ փուլերը նախատեսված են անցկացնել Բաքվում, Երևանում և Ստեփանակերտում: ՀՀ պաշտպանության նախարարը, բարձր գնահատելով կանանց դերը երկարաժամկետ խաղաղություն կերտելու գործում, նշեց, որ արցախյան ազատամարտի ժամանակ կանանց ակտիվ մասնակցությամբ է հնարավոր եղել կերտել այսօրվա հարաբերական խաղաղությունը, հաղորդում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |