Հայաստանի համար արդիական է պատմական հուշարձանների վերականգնման համար մասնագետների պատրաստման հարցը![]() ![]() PanARMENIAN.Net - «Մեզ համար գլխավոր հարցը պատմական հուշարձանների վերականգնման համար պրոֆեսիոնալների նախապատրաստումն է»,- Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է Հուշարձանների վերականգնման կենտրոնի տնօրեն Վարդան Պարսամյանը: Միաժամանակ նա հաղորդել է, որ ՀՀ մշակույթի նախարարությունն Իտալիայի մշակույթի նախարարության հետ բանակցություններ է վարում ուսումնական հաստատություններ բացելու համար: «Հուշարձանների վերականգնման կենտրոնում կբացվի ռեստավրատորների պատրաստման ուսումնական կենտրոն»,- ասել է Պարսամյանը: «Առաջին հերթին անհրաժեշտ է պրոֆեսիոնալներ ունենալ, բայց եթե նրանք չկան, ապա ավելի լավ կլինի, որպեսզի պետությունն ընդհանրապես միջոցներ չհատկացնի հուշարձանների վերականգնմանը, հակառակ դեպքում դրանք ուղղակի կփչացնեն»,- նշել է Վարդան Պարսամյանը, հավելելով, որ ամեն մարդ չի կարող աշխատել հուշարձանների վերականգնման վրա: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |