Ցանկանում է Բաքուն, թե ոչ, կգա այն ժամանակը, երբ Ղարաբաղն ինքնուրույն բանակցություններ կվարի հակամարտության կարգավորման շուրջ![]() ![]() PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է աշխատի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթաց Արցախին վերադարձնելու ուղղությամբ: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ-ից ԱԺ պատգամավոր Արտակ Դավթյանը: Միաժամանակ նա նշել է, որ Հայաստանն արդեն զիջումների գնացել է ղարաբաղյան հականարտության կարգավորման գործընթացում: «Այն, որ Հայաստանը դեռ մենակ է բանակցություններ վարում Ադրբեջանի հետ և դեռ չի ճանաչել Արցախի անկախությունը, արդեն մեծ զիջում է»,- ասել է Դավթյանը: Միաժամանակ նա նշել է, որ ցանկանում է Բաքուն, թե ոչ, կգա ժամանակ, երբ Ղարաբաղն ինքնուրույն բանակցություններ կվարի հակամարտության կարգավորման շուրջ: «Այլ կերպ լինել չի կարող»,- հավելել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |