Սերժ Սարգսյան. Հայաստան-ՄԱԷ առաջին գործարար համաժողովն արդյունավետ փոխգործակցության խոստումնալից սկիզ է![]() 4 նոյեմբերի 2010 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Միացյալ Արաբական Էմիրությունների (ՄԱԷ) արտաքին առևտրի նախարար շեյխա Լուբնա ալ Քասիմիին, ով Հայաստան է ժամանել Հայաստան-ՄԱԷ առաջին գործարար համաժողովին մասնակցելու նպատակով: Նախագահը կարևորել է գործարար համաժողովի անցկացումը և ՄԱԷ արտաքին առևտրի նախարարի հերթական այցը Հայաստան` հանդիպումների պարբերականությունը և Էմիրություններից շուրջ հինգ տասնյակ գործարարների մասնակցությունը առաջին համաժողովին համարելով արդյունավետ փոխգործակցության խոստումնալից սկիզբ: ՄԱԷ արտաքին առևտրի նախարարը գոհունակությամբ է խոսել իր այցի ընթացքում Հայաստանի գործադիր մարմնի ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպումների և համաժողովի աշխատանքի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Նա նշել է, որ համատեղ հետաքրքրություն ներկայացնող մի շարք առաջարկություններ են քննարկվել, որոնք հաջողությամբ կյանքի կկոչվեն` նկատի առնելով երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ երկկողմ գործնական և արդյունավետ ջանքերը: Ինչպես հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը, զրուցակիցները կարևորել են նաև Հայաստան-ՄԱԷ միջկառավարական համագործակցության հանձնաժողովի դերը` հույս հայտնելով, որ հետագա նիստերում հանձնաժողովը կքննարկի և տարբեր ոլորտներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ նախագծեր կհաստատի ու կյանքի կկոչի: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |