Ամերիաբանկը կֆինանսավորի առևտրային հայտերը![]() 4 նոյեմբերի 2010 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբեի 4-ից Հայաստանի վարկավորման շուկայում հասանելի կդառնա «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի նոր գործիքը: Ամերիաբանկը 100 տարվա պատմության կապակցությամբ շարունակում է 100 անակնկալների շարքը: Այս անգամ անակնկալները վերաբերվում են բանկային նոր ծառայություններին, որոնք գործարարների համար ֆինանսավորման աննախադեպ հնարավորություններ են ընձեռում` գրավը փոխարինել պայմանագրով: Ըստ «Ամերիաբանկ» ՓԲԸ կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լևոն Արևշատյանի, որպես կանոն, վարկային պայմանագիրը նախատեսում է որոշակի գրավի առկայություն: «Սակայն գոյություն ունեն վարկավորման այնպիսի սխեմաներ, որոնք չեն պահանջում գրավի առկայություն»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Լևոն Արևշատյանը: Ըստ նրա, գնման պատվերի ֆինանսավորումը նախատեսված է բոլոր այն դեպքերի համար, երբ առկա է պատվերի իրականացման պայմանագիր, սակայն ընկերությունը չունի անհրաժեշտ ֆինանսական միջոցներ տվյալ պատվերն իրականացնելու համար և անհրաժեշտ է գրավ` վարկ ստանալու համար: Առաջարկվող այս նոր ֆինանսավորման համար որպես հիմնական ապահովվածության միջոց հանդիսանում է ընկերության կողմից կնքված մատակարարման պայմանագիրը: Ըստ Արևշատյանի, այդ դեպքում բանկը պատրաստ է ֆինանսավորել անհրաժեշտ գումարի 75 տոկոսը, երկու պայմանի առկայության դեպքում՝ եթե մատակարարող ընկերությունը լավ պատմություն ունի, ընկերությունն ունի լավ ֆինանսական և վարկային հնարավորություններ: Հայտի ֆինանսավորման առավելագույն ժամակետը կարող է կազմել 180 օր՝ 16 տոկոս տոկոսադրույքով մինչև 200 000 ԱՄՆ դոլար, ընդ որում, ֆինանսավորումը կարող է կատարվել ինչպես դրամով, այնպես էլ դոլարով: Ամերիաբանկի նոր գործիքից կկարողանան օգտվել ոչ միայն բանկի հաճախորդները, այլ նաև բանկի պահանջներին համապատասխանող ցանկացած ընկերություն: Իր հերթին «Ամերիա» ընկերության խորհրդատվության ծառայության տնօրեն Գագիկ Սահակյանը հավելել է, որ զարգացման ռազմավարության շրջանակներում բանկը իոնվացիոն ծառայություններ է ներդնում Հայաստանում՝ ադյպիսով ապահովելով միջազգային բանկային ծառայությունների հասանելիությունը հայ սպառողների համար: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |