Հայաստանն աշխարհում 48-րդ տեղն է զբաղեցնում երկրում բիզնեսի վարման գրավչությամբ 4 նոյեմբերի 2010 - 19:27 AMT PanARMENIAN.Net - Անցյալ տարի 117 երկրների կառավարություններ 216 բարեփոխում իրականացրեցին ձեռնարկատիրական գործունեության կարգավորման ոլորտում` ուղղված բիզնեսի ստեղծման և վարման համար պայմանների բարելավմանը, թափանցիկության բարձրացմանը, սեփականության իրավունքի ամրապնդմանն ու կոմերցիոն վեճերի ու սնանկության կարգավորման ընթացակարգերի արդյունավետությանը: Այդ մասին ասվում է «Բիզնեսի վարում – 2011. ձեռնարկատերերի համար պայմանների բարելավում» հետազոտության մեջ, որն IFC հետ համատեղ Համաշխարհային բանկի կողմից հրապարակվող ամենամյա զեկույցների շարքում ութերորդն է: Զեկույցում ներկայացվում է 183 երկրների վարկանիշն ըստ ազգային ընկերությունների համար ձեռնարկատիրական գործունեության նորմատիվ-իրավական կարգավորման առանցքային կողմերի: Հայաստանի վարկանիշն այդ ցուցակում այս տարի վատթարացել է 4 կետով` 48-րդ տեղ: Ընդ որում, երկրի գնահատվող ցուցանիշներից ամենավատը «հարկերի վճարումն է»` 159-րդ տեղ, իսկ լավագույնը` «սեփականության գրանցումը»` 5-րդ տեղ: Բիզնեսի վարման պայմանների բարենպաստության աստիճանով առաջին տեղն արդեն հինգերորդ տարին անընդմեջ զբաղեցնում է Սինգապուրը, որին հաջորդում են Հոնկոնգ ՀՎՇ-ն (Չինաստան), Նոր Զելանդիան, Միացյալ Թագավորությունն ու ԱՄՆ-ն: Միևնույն ժամանակ Ռուսաստանը վարկանիշում 123-րդ տեղն է զբաղեցնում, Վրաստանը` 12-րդ, Ադրբեջանը` 54-րդ, Թուրքիան` 65-րդ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |