Հայաստանի գյուղատնտեսության տեխնիկական վերազինումը կխթանի կոոպերատիվների ստեղծումը

Հայաստանի գյուղատնտեսության տեխնիկական վերազինումը կխթանի կոոպերատիվների ստեղծումը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը նոյեմբերի 4-ի նիստում հաստատել է գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկը։

Բացի դրանից, կառավարությունը հավանություն է տվել «Գյուղատնտեսության տեխնիկական վերազինման և գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման արդյունավետության բարձրացման» հայեցակարգին։

Այս կապակցությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հանրային խորհրդին և կոոպերատիվների միությանը, որոնք ակտիվորեն մասնակցել են այս փաստաթղթերի ստեղծմանը։ «Առաջին անգամ համալիր մոտեցում է ցուցաբերվում գյուղի մարդկանց կենսապայմաններին, այլ ոչ թե միայն գյուղատնտեսությանը` իբրև տնտեսության ճյուղի»,- ասել է նա:

Ընդ որում, կառավարության ղեկավարն ընդգծել է, որ այս հայեցակարգը կխթանի կոոպերացման շարժումը, տնտեսությունների խոշորացումը: Նրա խոսքով, տեխնիկա մատակարարելիս նախապատվությունը կտրվի այն տնտեսություններին, որոնք համատեղ կշահագործեն տեխնիկան։ «Ջանք կգործադրվի, որպեսզի Հայաստան բերվեն գյուղատնտեսական տեխնիկա արտադրող համաշխարհային անուն ունեցող ընկերություններ, որոնք նաև կսպասարկեն այդ տեխնիկան»,- ավելացրել է Տիգրան Սարգսյանը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---