Խոակին Բոգոսյանի «Զալցբուրգ» ակումբը ոչ ոքի խաղաց «Յուվենտուսի» հետ 5 նոյեմբերի 2010 - 12:58 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-ին ավստրիական «Զալցբուրգը», որտեղ հանդես է գալիս ուրուգվահայ ֆուտբոլիստ Խոակին Բոգոսյանը, Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում ոչ ոքի է խաղացել «Յուվենտուսի» հետ, հաղորդում է UEFA-ի պաշտոնական կայքը: Իտալական ակումբը A խմբի բոլոր խաղերում ոչ ոքի է խաղացել և զբաղեցնում է երրորդ տեղը: Իսկ «Զալցբուրգը» «Յուվենտուսի» հետ խաղում ոչ ոքիի շնորհիվ հավաքել է երկու միավոր և եզրափակում է խումբը: A խմբի առաջատարը «Լեհան» (Լեհաստան) է 7 միավորով: Եվրոպայի լիգայի հաջորդ խաղը «Զալցբուրգը» կանցկացնի դեկտեմբերի 1-ին «Մանչեսթեր Սիթիի» դեմ: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |