Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում կայացել է 7-րդ տուրը 5 նոյեմբերի 2010 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Միխայիլ Չիգորինի 18-րդ հուշամրցաշարում, որն ընթանում է Սանկտ Պետերբուրգում և Ռուսաստանի գավաթի փուլ է, կայացել է 7-րդ տուրը: Գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Հրանտ Մելքումյանը և Կարեն Գրիգորյանը հավաքել են 5-ական միավոր: 4.5-ական միավոր ունեն Դավիթ Պետրոսյանը և Գևորգ Հայրապետյանը: Հուշամրցաշարի առաջատարն Իվան Սոկոլովը (Բոսնիա և Հերցեգովինա), որն ունի 6.5 միավոր, հաղորդում է armchess.am-ը: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 1400000 ռուբլի: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |