Թուրքիան պայմաններ է ներկայացնում ՆԱՏՕ-ին՝ իր տարածքում ՀՀՊ համակարգի տեղակայման համար![]() 6 նոյեմբերի 2010 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան կհամաձայնվի իր տարածքում տեղակայել ՀՀՊ համակարգի տարրեր, եթե կատարվեն նրա 3 պայմանները: Առաջինը, Թուրքիայի իշխանությունները հանդես են գալիս ՀՀՊ ՆԱՏՕ-ի, ոչ թե ամերիկյան համակարգի ստեղծման օգտին: Երկրորդը, այն պետք է ուղղված լինի դաշինքի մասնակից բոլոր երկրների անվտանգության ապահովմանը և երրորդը՝ Թուրքիան չպետք է վերածվի եզրային երկրի, ինչպես դա տեղի ունեցավ «սառը պատերազմի» տարիներին: Անկարան պնդում է, որ ՀՀՊ համակարգի ստեղծման փաստաթղթերում չնշվեն կոնկրետ երկրներ, այն է՝ Ռուսաստանը, Իրանն ու Սիրիան, որոնց հետ Թուրքիան ակտիվորեն համագործակցում է: Թուրքիայի դիրքորոշումը կհայտնի երկրի վարչապետ Էրդողանը Բարաք Օբամայի հետ հանդիպմանը հաջորդ շաբաթ Սեուլում կայանալիք G-20 գագաթնաժողովում: Հակահրթիռային վահանի ստեղծման հարցը նախատեսվում է քննարկել նոյեմբերի 19-20 Լիսաբոնում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |