Լեհական Փաթեթավորման պալատը հայ ձեռնարկատերերի մասնագիտացված դասընթացներ կանցկացնի Լեհաստանում

Լեհական Փաթեթավորման պալատը հայ ձեռնարկատերերի մասնագիտացված դասընթացներ կանցկացնի Լեհաստանում

PanARMENIAN.Net - «Արմենփակ» ընկերության նախագահի` Սուրեն Չիբուխչյանի նախաձեռնությամբ, նոյեմբերի 6-ին տեղի ունեցավ հայ-լեհական գործարար համաժողով և կոնֆերանս` «Լոգիստիկա, փաթեթավորում, տպագրական գործ, էկոլոգիա – Երևան 2010» վերնագրով: Ֆորումին մասնակցում էին լեհական կազմակերպությունների ու ձեռնարկությունների ներկայացուցիչներ` Լեհական Փաթեթավորման Պալատի նախագահ, պրոֆեսոր Ստանիսլավ Տկաչիկի գլխավորությամբ: Ֆորումի պատվավոր հյուրն էր Երևանում ԼՀ արտակարգ և լիազոր դեսպան, պ-ն Զդիսլավ Ռաչինսկին: Լեհ մասնագետների այցելությունը մեծ հետաքրքրություն առաջացրեց հայկական ֆիրմաների շրջանում: Նրանք ուշադրությամբ հետևում էին լեհական փաթեթավորման արդյունաբերության թեմայով շնորհանդեսին, ինչպես նաև այդ բնագավառում աշխարհում գերակշռող տենդենցներին: Այցելության արդյունքում կնքվեցին լեհական փաթեթների և մեքենաների ներմուծման մի քանի պայմանագրեր: Լեհական Փաթեթավորման Պալատի կողմից ծրագրվում են նաև հայ ձեռնարկատերերի մասնագիտացված դասընթացներ Լեհաստանում, հաղորդում է Հայաստանում Լեհաստանի դեսպանատան մամլո ծառայությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---