Երևանում քննարկում են 21-րդ դարի կրոնական մարտահրավերներին դիմակայելու խնդիրը![]() 8 նոյեմբերի 2010 - 12:50 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) նոյեմբերի 8-ին մեկնարկել է «21-րդ դարի կրոնական մարտահրավերները և Հայաստանը» խորագրով երկօրյա գիտաժողով: Ելույթ ունենալով միջոցառման ժամանակ`ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի դեկան Անուշավան եպս. Ժամկոչյանը նշել է անցկացվող գիտաժողովի կարևորությունը և արդիականությունը և հավելել, որ նման գիտաժողով անցկացվել է մի քանի ամիս առաջ երիտասարդների ջանքերով: Նրա խոսքերով, «հայկական եկեղեցուն ուղղված մարտահրավերները շատ տարբեր են և բազմադեմ` սկսած Հայաստանում աղանդների խնդրից, վերջացրած Վրաստանում և Նախիջևանում հայկական եկեղեցիների հետ կապված խնդիրներով և սփյուռքում ազգային կրոնի պահպանման խնդրով»: Միաժամանակ նա նշել է, որ այս խնդիրները վերաբերվում են ինչպես ՀԱԵ-ին, այնպես էլ պետությանը: «Բոլոր այս խնդիրները պետք է լուծի ոչ միայն եկեղեցին, այլ նաև պետությունը»,- ասել է եպիսկոպոսը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |