Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 857 մլրդ դրամ![]() 8 նոյեմբերի 2010 - 13:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի առևտրային բանկերի վարկային ներդրումների ծավալը սեպտեմբերի վերջին կազմել է 857 մլրդ դրամ՝ օգոստոսի համեմատ ավելանալով 3,1 տոկոսով կամ 25,8 մլրդ դրամով: Ինչպես ասվում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուի մեջ, ընդհանուր գումարից 824,2 մլրդ դրամ է հատկացվել երկրի ռեզիդենտներին, իսկ 32,8 մլրդ դրամ՝ ոչ ռեզիդենտներին: Բացի այդ, վարկային միջոցների 43,8 տոկոսը հատկացվել է դրամով, իսկ 56,2 տոկոսը՝ արտարժույթով: Ընդ որում ռեզիդենտներին հատկացված վարկերի ամենամեծ ծավալը բաժին է ընկնում առևտրին՝ 174,1 մլրդ դրամ, որին հաջորդում է արդյունաբերության ոլորտը՝ 173,7 մլրդ դրամ: Սպառողական վարկերը կազմում են 148,9 մլրդ դրամ, հիփոթեքային վարկերը կազմում են 85,2 մլրդ դրամ, շինարարության ոլորտին հատկացվել է 65,3 մլրդ դրամ: Բացի այդ, գյուղվարկերի ծավալը սեպտեմբերի ավարտին կազմել է 50 մլրդ դրամ, սպասարկման ոլորտում՝ 38,1 մլրդ դրամ, տրանսպորտի ու կապի ոլորտում՝ 26 մլրդ դրամ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |