Ընտրություններն Ադրբեջանում. Հիմնական ընդդիմությունը միլի մեջլիս չի անցել![]() 8 նոյեմբերի 2010 - 14:39 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի հիմնական ընդդիմադիր կուսակցությունների՝ «Ժողովրդական ճակատի» ու «Մուսավաթի» առաջնորդներ Ալի Քերիմլին ու Իսա Ղամբարը չդարձան չորրորդ գումարման միլի մեջլիսի անդամներ: Այդ մասին են վկայում նոյեմբերի 7-ին Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԿԸՀ-ի պաշտոնական կայքում հրապարակված տվյալները: Ընտրություններին մասնակցել է 2 480 205 ընտրող կամ ընտրողների 50,14 տոկոսը: 125 մանդատի համար պայքարում էր շուրջ 690 թեկնածու: Ըստ ԿԸՀ նախնական տվյալների, վստահորեն առաջատարի դիրքերում է «Ենի Ադրբեջան» կուսակցությունը, որի ներկայացուցիչներն առաջին դիրքերում են 125 ընտրատարծքներից 74-ում: Ադրբեջանի Ժողովրդական ճակատն ու «Մուսավաթ» կուսակցությունը հանդես էին գալիս միասնական ճակատով, սակայն, նրանց թեկնածուներից ոչ մեկը չընտրվեց: Միակ ընդդիմադիր կուսակցությունը, որի ղեկավարը ներկայացված կլինի նոր խորհրդարանում, «Ումիդ» կուսակցությունն է, որի նախագահ Իգբալ Աղազադեն կիկին դարձավ իր կուսակցությունը ներկայացնող միակ պատգամավորը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |