Հայ գերիներն Ադրբեջանում գնալով ավելանում են 8 նոյեմբերի 2010 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական իշխանությունները Կարմիր խաչի միջազգային կոմիտեին են հայտնել, որ ադրբեջանական գերության մեջ է գտնվում ևս մեկ հայազգի քաղաքացիական անձ: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երևանյան ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Աշոտ Աստաբացյանը: Ըստ նրա, մանդատի համաձայն ԿԽՄԿ ներկայացուցչության աշխատակիցները հանդիպել են գերու հետ: Գերեվարվածի անունը դեռևս չի հրապարակվում, չի ասվում նաև, թե ինչ պայմաններում է նա գերության մեջ հայտնվել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |