ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԿՈՂՄ Է ԻՐԱՆԸ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՆԵՐԳՐԱՎԵԼՈՒՆ

PanARMENIAN.Net - . Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոսս Ուիլսոնը հայտարարել է, որ Իրանի մասնակցությունը Ղարաբաղի շուրջ բանակցություններում «ծայրահեղ անհրաժեշտ է»: Դեսպանը հույս է հայտնել, որ Ղարաբաղյան ճգնաժամը կկարգավորվի մինչ սույն տարվա վերջը: Այս մասին հայտնել է «ԻՌՆԱ» իրանական տեղեկատվական գործակալությունը` հղում անելով Բաքվում հրատարակվող մի թերթի: Հոդվածում ասվում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահ Քերրի Քովանոն համոզվածություն է հայտնել, որ Իրանի մասնակցությունը բանակցություններում կնպաստի Ղարաբաղյան կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանը: Դիվանագետը նշել է, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ սառը հարաբերությունները չեն անդրադառնա բանակցային գործընթացի վրա:
 Ուշագրավ
---