Թուրքիայում կասկածելի հանգամանքներում վախճանվել է ծագումով հայ դերասան Միսակ Թորոսը

Թուրքիայում կասկածելի հանգամանքներում վախճանվել է ծագումով հայ դերասան Միսակ Թորոսը

PanARMENIAN.Net - Թուրքիայում կասկածելի հանգամանքներում 70 տարեկան հասակում վախճանվել է ծագումով հայ հայտնի դերասան Միսակ Թորոսը: Ինչպես գրում է թուրքական Haberturk լրատվական գործակալությունը, դերասանը վատ է զգացել «Ազատ և ճանաչված մասոնների միության» շենքի վերելակ մտնելիս: Թորոսին առաջին օգնություն են ցուցաբերել շենքի անվտանգության աշխատակիցները: Դեպքի վայր ժամանած բժիշկներն այլևս անզոր էին որևէ բանով օգնել: Սակայն ոստիկանության աշխատակիցները փորձաքննության արդյունքում նշել են, որ դերասանը կասկածելի հանգամանքներում է վախճանվել: Որոշ տվյալների համաձայն, դերասանը սրտի կաթված է ստացել:

Միսակ Թորոսի հուղարկավորությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---