Վաշինգտոնում գտնում են, որ ընտրություններն Ադրբեջանում չեն համապատասխանել միջազգային չափանիշներին

Վաշինգտոնում գտնում են, որ ընտրություններն Ադրբեջանում չեն համապատասխանել միջազգային չափանիշներին

PanARMENIAN.Net - Խորհրդարանական ընտրություններն Ադրբեջանոմ խաղաղ են անցել, սակայն չեն համապատասխանելմիջազգային չափանիշներին: Այդ մասին ասվում է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ֆիլիպ Քրոուլիի հայտարարության մեջ:

«Նոյեմբերի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցած խորհրդարանակա ընտրությունները խաղաղ էին, ընտրություններին մասնակցել են բոլոր ընդդիմադիր կուսակցություններն ու դիտորդներ տարբեևր կազմակերպություններից և միջազգային հանրությունից: Չնայած դրան, ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին: Մենք համամիտ ենք ԵԱՀԿ դիտորդների գնահատականին, որի համաձայն ընտրությունների անցկացումը չի համապատասխանել ժողովրդավարական չափանիշներին»,-ասվում է հայտարարության մեջ:

Ըստ Քրոուլիի հայտարարության, ընտրությունների որոշ տեխնիկական ասպեկտներ, ներառյալ կենտրոնացված գրանցումն ու ռեկորդային թվով տեղական դիտորդների ներգրավումը բարելավում կարելի է համարել, ինչպես նաև կին թեկնածուների քանակի աննշան աճը: «Այնուամենայնիվ, լուրջ խնդիրներ են գրանցվել ընտրությունների օրը: Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը այժմ կենտրոնանալ բողոքների ազնիվ, թափանցիկ ու հանգամանալից ուսումնասիրության վրա՝ պատասխանատվության կանչելու համար այն պաշտոնյաներին, որոնք կասկածվում են ընտրություններին ապօրինի միաջմտության մեջ: Մենք կրկին կոչ ենք անում Ադրբեջանին հարգել խոսքի, ժողովների ու հանրահավաքների ազատությունը»,-ասվում է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---