Աբդուլլահ Գյուլը զգուշացնում է. Կովկասի սառեցված հակամարտությունները մի օր կարող են պայթել

Աբդուլլահ Գյուլը զգուշացնում է. Կովկասի սառեցված հակամարտությունները մի օր կարող են պայթել

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիա կատարած այցի շրջանակներում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը անուշադրության չի մատնել հայ-թուրքական հարաբերությունների և ղարաբաղան հակամարտության հարցը: Ելույթ ունենալով Օքսֆորդի համալսարանի իսլամական հետազոտությունների կենտրոնում` Գյուլը հայտարարել է, որ սառեցված հակամարտությունները չպետք է անուշադրության մատնվեն, քանի որ դրանք մի օր կարող են պայթել:

Խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին` նախագահ Գյուլն ասել է, որ Թուրքիան շարունակում է ջանքեր գործադրել երկխոսության միջոցով Երևանի հետ հարաբերությունների կարգավորման և Կովկասի խաղաղություն և կայունություն հաստատելու համար, հաղորդում է թուրքական Chihan գործակալությունը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---