Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ռոստովի մարզի նահանգապետին![]() ![]() PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Ռոստովի մարզի նահանգապետ Վասիլի Գոլուբևի գլխավորած պատվիրակությանը: Նորին Սրբությունը մեծապես կարևորեց տարբեր ոլորտներում Ռոստովի մարզի հետ Հայաստանի համագործակցությունը` վստահություն հայտնելով, որ այն պիտի առավել ամրապնդի երկու ժողովուրդների դարավոր կապերը և եղբայրությունը: Ամենայն Հայոց Հայրապետը գնահատանք հայտնեց ՌԴ իշխանություններին և մասնավորապես Ռոստովի մարզի նահանգապետին` մարզում հաստատված հայերի և Հայ Եկեղեցու նկատմամբ մշտապես ցուցաբերվող բարյացակամ և հոգատար վերաբերմունքի համար: Ինչպես հայտնում է Սբ Էջմիածնի մամլո ծառայությունը, իր հերթին Ռոստովի նահանգապետը շնորհակալություն հայտնեց հայոց հոգևոր կենտրոն այցելելու հնարավորության և ջերմ ընդունելության համար: Գոլուբևը ներկայացրեց իր այցի արդյունքները և նախանշված համագործակցությունը: Հանդիպմանն անդրադարձ կատարվեց նաև Հայ առաքելական և Ռուս ուղղափառ եկեղեցիների ջերմ հարաբերություններին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |