Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատել է միջազգային կազմակերպությունների չեզոքությունը Հայաստանում ժողովրդավարության հաստատման հարցում![]() 9 նոյեմբերի 2010 - 21:01 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանում քաղբանտարկյալների առկայության փաստն ամրագրված է միջազգային կազմակերպությունների բազմաթիվ փաստաթղթերում, զեկույցներում և հայտարարություններում: Այդ փաստը լրացուցիչ ապացույցների կարիք չունի»,- ելույթ ունենալով ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ցույցում` հայտնել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Խոսելով Հայաստանում մարդու իրավունքների և ժողովրդավարության հետ կապված իրադրության և այդ իրադրության վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի մասին` Լևոն Տեր-Պետրոսյանը նշել է միջազգային կազմակերպություններում բյուրոկրատական շահերի գործոնի առկայության մասին: «Պարադոքսը կայանում է նրանում, որ ՀԱԿ-ը, Հայաստանում պայքարելով դիկտատուրայի դեմ, ստիպված է միևնույն ժամանակ պայքարել միջազգային կազմակերպությունների չեզոքության հետ, որոնք կոչված են զբաղվելու մարդու իրավունքների պաշտպանությամբ ու ժողովրդավարության ապահովմամբ»,- ցույցի ժամանակ ասել է ՀՀ առաջին նախագահը: Լևոն Տեր-Պետրոսյանը քննադատել է Երևանում ԵԽ, ԵՄ, ԵԱՀԿ գրասենյակների ղեկավարների գործունեությունը, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի աշխատանքի մեթոդը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |