Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կներկայացվեն Միսաք Քելեշյանի լուսանկարները

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հանրային ելույթով հանդես է գալու Միսաք Քելեշյանը` ներկայացնելու տարիների ընթացքում իր նախաձեռնությամբ տարբեր աղբյուրներից հավաքված լուսանկարային և տեսաժապավենային նյութերը, որոնցում արտացոլված են Մեծ Եղեռնից հետո ամերիկյան «Մերձավոր Արևելքի նպաստամատույց» կազմակերպության կողմից Հունաստանում, Կիպրոսում, Լիբանանում, Երուսաղեմում, Եգիպտոսում և Հայաստանում իրականացրած որբախնամ գործունեությունը: Հեղինակը բազում պրպտումներից հետո բացահայտել է Անթուրայում երիտթուրքերի կողմից ստեղծված պետական որբանոցում հայ որբերի թրքացման քաղաքականությանն առնչվող հետաքրքիր դրվագներ: Ուշագրավ է նաև Լիբանանի Ղազիրի որբանոցում հայ սաների պատրաստած և ԱՄՆ նախագահին նվիրաբերած գորգի պատմությունը:

Ինչպես ասվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի մամլո հաղորդագրության մեջ, Միսաք Քելեշյանը, համադրելով բազմաթիվ լուսանկարներում և տեսանյութերում արձանագրված պատկերները, ուշագրավ բացահայտումներ է արել նաև Բեյրութի հայ փախստականների ճամբարների պատմության վերաբերյալ:

Հեղինակի կողմից ներկայացվող որոշ լուսանկարներ, որոնք անդրադառնում են Մեծ Եղեռնին և հայ որբերին, ներկայացվելու են առաջին անգամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---