Ադրբեջանցիներին «դուր չեն եկել» Հայաստանի նախագահի խոսքերը10 նոյեմբերի 2010 - 20:50 AMT PanARMENIAN.Net - ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը նամակ է հղել ԵԽԽՎ նախագահ Մովլուդ Չավուշօղլուին` կապված հոկտեմբերի 16-ին սփյուռքահայ լրագրողների հետ կայացած հանդիպմանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարության հետ: Նամակում Սեիդովը Հայաստանի նախագահի հայտարարությունը, որում նա, իբր, ասել է, որ հայ ժողովուրդն ավելի բարձր մակարդակի վրա է, քան մյուս ժողովուրդները, այդ թվում և ադրբեջանցիները, որոնք նրա կողմից անվանվում են «թուրք-մահմեդական քոչվոր ցեղեր», բնութագրել է որպես բացահայտ հայկական ռասիզմի և կրոնական նախապաշարմունքների վառ օրինակ, հաղորդում է 1news.az-ը: PanARMENIAN.Net ը ներկայացնում է հատված Հայաստանի նախագահի հայտարարությունից, որն ապացուցում է, որ Սեիդովի նամակը ոչ մի հիմնավորում չունի, քանի որ զուտ գիտական և պատմական փաստեր են բերված: Սերժ Սարգսյանի հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր. « Արցախի դեպքում բերվում է այն «փաստարկը», որ որոշ տեղանուններ ադրբեջաներեն են (գոնե ասեն թուրքերեն կամ պարսկերեն) և ոչ հայերեն: Ինչպե՞ս կարող էր 200-300 տարի առաջ ադրբեջանական անվանում ունենալ բնակավայրը: Ահա այսպիսի «գիտական փաստարկներով» դաստիարակվում է մի ողջ սերունդ, որը վաղը «հերոսաբար պիտի ազատագրի «պատմական ադրբեջանական հողերը»: Եվ այդ սերնդին այդպես էլ թույլ չեն տա տեղեկանալ,որ երկրամասի Արցախ հայկական անունը վկայված է Քրիստոսի ծննդից առաջ 8-րդ դարում, և վկայել է Երևանը հիմնադրող Արգիշտի 1-ին արքայի որդին` Սարդուրի 2-րդը,որ Քրիստոսի ծննդից առաջ առաջին դարում այն օտարերկրյա աշխարհագրագետներին հայտնի էր, ինչպես Ստրաբոնն է գրում, որպես Հայաստանի Արցախ նահանգ, որի հեծելազորը ամենախոշորն էր,որ սկսած հինգերորդ դարից ներկայիս Ստեփանակերտի տեղում` Վարարակն հայկական բնակատեղին էր, որի անվանումը զուտ հայկական է և նշանակում է «Վարար աղբյուր»,և որ երկրամասի բնակչությունը հազարամյակների ընթացքում միատարր էր, այնտեղ ապրում էին բացառապես հայեր, ինչը հաստատում են նույնիսկ 18-րդ դարի թուրքական պաշտոնական աղբյուրները: Միայն 18-րդ դարի երկրորդ կեսից այստեղ սկսում են բնակվել աննշան քանակությամբ թուրք-մահմեդական քոչվոր ցեղեր, որոնց թվաքանակը անցյալ դարի սկզբներին հասավ հազիվ բնակչության ընդհանուր թվի հինգ տոկոսին»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Ձեռքերս ծալած չենք սպասելու, մինչև Ֆրանսիան, Հնդկաստանն ու Հունաստանը զինեն ՀՀ–ին «Դրանով փորձում են մեզ ինչ–որ բան ապացուցել»,–ասել է նա Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ |