«Նաիրիտի» աշխատակիցները 4 ամիս շարունակ աշխատավարձ չեն ստանում

«Նաիրիտի» աշխատակիցները 4 ամիս շարունակ աշխատավարձ չեն ստանում

PanARMENIAN.Net - Երևանի «Նաիրիտ» քիմիական գործարանի աշխատակիցները բողոքով դիմել են կառավարության ընդունարան, որտեղ նրանց ընդունել է Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Ինչպես հաղորդում է PanARMENIAN.Net ի թղթակիցը կառավարությունից, աշխատողները պահանջում են վճարել աշխատավարձերը, որոնք նրանք չեն ստացել 4 ամիս: Ավելին, հոկտեմբերի 20-ին նրանց ստիպել են փաստաթուղթ ստորագրել այն մասին, որ անորոշ ժամանակով պարապուրդ է լինելու: Արմեն Մովսիսյանը լսել է բողոքները և ասել, որ կառավարությունը կքննարկի այդ հարցը և ոլորտի խնդրի լուծման համար գործողությունների ծրագիր կպատրաստի:

«Երեքշաբթի օրը ժամը 13:00-ին «Նաիրիտ» գործարանի խնդիրներին որոշակի լուծումներ կտրվեն»,- ասել է նախարարը:

«Նաիրիտի» աշխատողներից մեկը հայտարարել է, որ ղեկավարությունը պատճառաբանում է, որ աշխատավարձի ուշացումը և գործարանի պարապուրդը 350 մլն եվրո պարտքի արդյունք է, այդ թվում` գազի և էլեկտրաէներգիայի:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---