Հայկական դպրոցներում համակարգչային հագեցվածության մակարդակը կբարձրանա![]() 11 նոյեմբերի 2010 - 13:34 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը կրթության և գիտության նախարարությանն անհրաժեշտ միջոցներ է տրամադրել համակարգիչներ ձեռք բերելու համար: Ինչպես հայտնել է կրթության փոխնախարար Արա Ավետիսյանը, Հայաստանի 1450 դպրոցներում համակարգիչներն անհավասար են բաշխված: Բացի դրանից, նրա խոսքերով, մարզային դպրոցներում տեխնիկան հին է:Դրա հետ կապված` վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ դա շատ կարևոր հարց է և ՀՀ նախագահի հանձնարարականով բարձրացվում է դպրոցներում համակարգչային հագեցվածության մակարդակը: «Ցավոք սրտի, այդ ցուցանիշով մենք զիջում ենք շատ երկրների: Եթե ՏՏ ոլորտն առաջնային է մեզ համար, ապա մենք պետք է ուշադրություն դարձնենք, թե որ մակարդակում է մեզ մոտ գտնվում ՏՏ տեխնոլոգիաների դասավանդումը և կան արդյոք անհրաժեշտ համակարգիչներ»,- ասել է վարչապետը: Հայկական դպրոցներում համակարգչային հագեցվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 2010-ի պետբյուջեով նախատեսվում է կրթության նախարարությանը հատկացնել 700 մլն դրամ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |