Նիկոլայ Ռիժկովը գտնում է, որ ղարաբաղյան կարգավորումը փակուղի է մտնում![]() ![]() PanARMENIAN.Net - Ղարաբաղյան կարգավորումը փակուղի է մտնում: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական հանձնաժողովի ռուս համանախագահ Նիկոլայ Ռիժկովը: «Մեզ մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում բավական բարդ իրավիճակ է ստեղծվել: Մենք զգում ենք, որ մեր և ձեր հարևանները ձեռքերը ծալած չեն նստում և նախապատրաստվում են»,-ասել է Նիկոլայ Ռիժկովը: Այն հարցին, թե քննարկվել է արդյոք Ղարաբաղի հարցը հանձնաժողովի 19-րդ նիստում, ռուս համանախագահը պատասխանել է, որ այդ հարցը շոշափվել է հանձնաժողովի 20-րդ նիստի օրակարգի քննարկման շրջանակներում: Ըստ նրա, եթե վիճակը Ղարաբաղում վատթարանա, հանձնաժողովն անտարբեր չի մնա և կհայտնի իր կարծիքը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |