Ո՞ւմ է փորձում հիմարացնել ադրբեջանցի ինտերնետ օգտագործողը

Ո՞ւմ է փորձում հիմարացնել ադրբեջանցի ինտերնետ օգտագործողը

PanARMENIAN.Net - Panoramio և Google Earth քարտեզի բաժիններից մեկում, որը վերաբերում է Հայաստանի մայրաքաղաքին՝ Երևանին, հայտնվել է ադրբեջանական քաղաքներից մեկի հրապարակի լուսանկարը ադրբեջանական դրոշով: Նույն օգտվողը (ali_600) լուսանկար է զետեղել, որտեղ պատկերված է ադրբեջաներեն վիրավորանքներով մի ցուցանակ, այնպես նշելով նրա աշխարհագրական դիրքը, որ այն «հայտնվել է» Շուշիում: Նշենք, որ այդ կայքի հղումը PanARMENIAN.Net ի խմբագրությունը ստացել է ոմն Ալի Ալլահվերդիևի էլեկտրոնային փոստից: Ընդ որում, որպես նամակի թեմա նշված էր՝ «Ադրբեջանի դրոշը Երևանի կենտրոնում »:

Panoramio-ն լուսանկարների զետեղման համար նախատեսված կայք է, որը թույլ է տալիս պահպանել նրանց աշխարհագրական կոորդինատները: Նրա կենտրոնակայանը գտնվում է Ցյուրիխում, Google-ի շվեյցարական ստորաբաժանման գրասենյակում: Կայքը ինտեգրված է Google Maps-ի հետ, ինչը թույլ է տալիս պարզել լուսանկարների բոլոր օբյեկտների աշխարհագրական դիրքը:

Լուսանկարի աշխարհագրական կոորդինատները կարելի է փոխել՝ դիմելով ծառայության կենտրոն corrections@panoramio.com.էլեկտրոնային հասցեով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---