Գագիկ Մինասյան. Կուսակցությունների համագործակցությունն աղանդավորների հետ պատժելի երևույթ է![]() 11 նոյեմբերի 2010 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Ընտրազանգվածի գրավման նպատակով կուսակցությունների համագործակցությունն աղանդների հետ կարելի է միայն դատապարտել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) խորհրդարանական խմբակցության անդամ Գագիկ Մինասյանը: «Եթե իսկապես գոյություն ունեն աղանդավորների հետ կուսակցությունների համագործակցության փաստեր, ապա ինձ թվում է, որ նման համագործակցությունը ոչ միայն հասարակության կտրուկ քննադատությանն ու դատապարտմանը կարժանանա, այլև պատժի կհանգեցնի օրենքի ողջ խստությամբ»,- ասել է Մինասյանը: Ավելի վաղ «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգման» կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Ամարյանը հայտնել էր, որ Հայաստանի քաղաքական կուսակցությունների ղեկավարները հաճախ համագործակցում են աղանդների հետ ընտրազանգված ապահովելու համար: «Այս երևույթը բնորոշ է ինչպես Հայաստանին, այնպես էլ ողջ հետխորհրդային տարածքին»,- նշել է նա: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |